ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է ՄԵՐ ՇԱՀԵՐԻ ՀԵՏ. ՍՈԲՀԱՆԻՆ՝ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակը փոխկաակցված է Իրանի շահերի հետ, ըստ այդմ, սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։ Այս մասին «Հայք-Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային խորհրդաժողովում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Հայաստանի և Իրանի միջև սահմանը համարվում է ամենաապահովներից մեկը։ Մենք երբեք որևէ վտանգ չենք զգացել Հայաստանի կողմից, իսկ Հայաստանը՝ մեր կողմից», – ասաց նա։
Ավելի վաղ Սոբհանին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշել էր, որ տարածաշրջանը չի դիմանա նոր էսկալացիայի կամ պատերազմի։ Իրանը շփվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հանդես գալով սահմանին խաղաղության և կայունության օգտին։
Թեհրանը կողմերին կոչ է անում ընթանալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ և խուսափել լարվածության աճ առաջացնող ցանկացած քայլից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 05:31
Фракция "Гражданский договор" в Совете старейшин Еревана возложила ответственность за инцидент в администрации Нор-Норка на правоохранительные органы.
-
2025-05-01 05:29
Антикоррупционный комитет Армении сообщает о завершении расследования по выделенному уголовному делу в отношении троих сотрудников префектуры столичной общины Центр. Один из них арестован, еще двое находятся под домашним арестом с выплатой залога.
-
2025-05-01 05:26
Вопрос Арцаха остаётся нерешённым и, более того, имеет экзистенциальное значение для армянского народа, подчёркивает депутат парламента Арцаха Метаксе Акопян.
-
2025-05-01 05:22
Европейская народная партия (ЕНП) в ходе конгресса в Валенсии 29-30 апреля приняла экстренную резолюцию по Армении.