2025-04-04 18:59
Լրատվական գործակալություններ
Ռուբիո․ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Մենք թույլ չենք տա, որ Չինաստանը մտնի Գրենլանդիա և, օրինակ, մեծ գումարներ առաջարկի կղզին կախվածության մեջ պահելու համար», - ասել է Ռուբիոն լրագրողներին:
Հիշեցնենք` մարտին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան այսպես թե այնպես կհայտնվի Վաշինգտոնի վերահսկողության տակ, նա կղզու բնակիչներին բարգավաճում էր խոստացել Միացյալ Նահանգներին միանալու դեպքում:
Գրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Այսօր այն թագավորության կազմում է, բայց 2009 թվականից ունի լայն ինքնավարություն` ներառյալ ինքնակառավարման և ներքին հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք:
Sputnik Արմենիա