2025-04-04 18:59
Լրատվական գործակալություններ
Ռուբեն Մխիթարյան․ Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքում գրել է.
«Շնորհավորում եմ բոլորիս:
Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր:
Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:
Առջևում բաղձալի հաղթանակներն են»