2025-04-08 14:09
Լրատվական գործակալություններ
Տավուշում ականների պայթեցման աշխատանքներ են իրականացվելու. զգուշացնում է ՊՆ-ն
Տավուշի մարզում ականների պայթեցման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն:
Հիշեցնենք` Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել 2024 թվականին։
Sputnik Արմենիա