Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ 104 տոկոս մաքսատուրքեր կսահմանի

Սպիտակ տան պաշտոնյան CNBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ չորեքշաբթի (ապրիլի 9-ին) չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կբարձրանան մինչև 104%:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր չորեքշաբթի 50%-ով բարձրացնել չինական ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերը, եթե մինչև երեքշաբթի Պեկինը չչեղարկի ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը:

Չինաստանը հայտարարել է, որ չի չեղարկի պատասխան 34%-անոց մաքսատուրքերը:

News.am