Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈւ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Sputnik Արմենիա