Էրդողանի գլխավոր խորհրդականը դժգոհ է Հայաստանի Սահմանադրությունից

Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։

Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը։

Ըստ նրա՝ «Հայաստանն այլևս չպետք է դիմադրի և հասկանա, որ Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, որով անցնում են էներգետիկ և առևտրային ուղիները»։

News.am