2025-04-10 20:11
Լրատվական գործակալություններ
Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
Ամերիկյան պատվիրակությունը բանակցություններից հետո լքել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, հայտնում է РИА Новости-ն։
Խորհրդակցությունները տևել են գրեթե 6 ժամ։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Ստամբուլում նոտաներ են փոխանակել երկկողմ առաքելությունների համար բանկային ծառայությունների կայունության ապահովման շուրջ համաձայնության գալու վերաբերյալ, հայատնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։
News.am