2025-04-11 14:46
Լրատվական գործակալություններ
Սուրեն Սարգսյան․ ԱՄՆ-ում Գալյանը հանդիպել է Լուի Բոնոյի հետ, սակայն մինչ այս պահը չկա հաղորդագրություն դրա մասին
Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նաև նշել է. «Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման, այլև ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ։ Միգուցե կա, ես չեմ հանդիպե՞լ»:
News.am