2025-04-11 15:53
Լրատվական գործակալություններ
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- X-ում գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։
News.am