2025-04-11 17:56
Լրատվական գործակալություններ
Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերսկսումը հետաձգվել է
Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հետաձգվում է։ Այս մասին ասված է «Վրացական երկաթուղիներ» ընկերության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բաքվի և Թբիլիսիի միջև մարդատար երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն երթուղիների վերսկսման ստույգ ժամկետը դեռ որոշված չէ։
«Կողմերը ինտենսիվ աշխատում են, և երթևեկության վերականգնման կոնկրետ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ»,- հայտարարել են Վրաստանի երկաթուղիներից։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ երթուղիները կվերսկսվեն մայիսի 1-ից։
«Փաստինֆո»