ՌԴ ԱՀԾ ղեկավարը թվարկել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի պաահանջները
Ուկրաինայի համար խաղաղ լուծումը կներառի նրա ոչ միջուկային, չեզոք կարգավիճակը, խտրական օրենքների վերացումը և Ռուսաստանի ներկա սահմանների ինքնիշխանության ճանաչումը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռազմավարական նպատակներին հակամարտության ավարտից հետո, դրանք մնում են նույնը: Խաղաղության համաձայնագրի պայմանները, իհարկե, նախատեսում են Ուկրաինայի ոչ միջուկային, չեզոք կարգավիճակ, ուկրաինական պետության ապառազմականացում, ինչպես նաև 2014թ. պետական հեղաշրջումից հետո ընդունված բոլոր խտրական օրենքների վերացում»,- ասել է Նարիշկինը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
ԱՀԾ ղեկավարի խոսքով՝ կարգավորումը վերաբերում է նաև «Ռուսաստանի Դաշնության ե՛ւ ինքնիշխանության, ե՛ւ տարածքային սահմանների՝ ներկայիս տարածքային սահմանների ճանաչմանը»։
News.am