Թրամփի վարչակազմը դիտարկում է մոտ 30 դեսպանությունների և հյուպատոսությունների փակման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է արտերկրում մոտ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակելու հարցը՝ արտերկրում դիվանագիտական ներկայության էական փոփոխությունների ֆոնին, նշվել է պետդեպարտամենտի ներքին փաստաթղթում, որը հայտնվել է CNN-ի տրամադրության տակ։
Փաստաթղթում նաև առաջարկվում է կրճատել ԱՄՆ դիվանագիտականառաքելությունների քանակը Սոմալիում և Իրաքում, երկու երկրներ, որոնք առանցքային դեր են խաղում ԱՄՆ հակաահաբեկչական ջանքերում, և «վերափոխել» դիվանագիտական այլ ներկայացուցչությունները:
Առաջարկվող փոփոխությունները տեղի են ունենում ԱՄՆ դիվանագիտականկառույցի սպասվող ավելի լայն փոփոխությունների ֆոնին, քանի որ Թրամփի վարչակազմը, որը խթանվում է Իլոն Մասկի կողմից աջակցվող կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) կողմից, լայնածավալ ջանքեր է գործադրում դաշնային կառավարությունը կրճատելու համար: Հայտնի չէ, թե արդյոք պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել է առաջարկները:
Փաստաթղթով առաջարկվում է փակել 10 դեսպանատուն և 17 հյուպատոսություն։ Դրանցից շատերը գտնվում են Եվրոպայում և Աֆրիկայում, բայց կան նաև Ասիայում և Կարիբյան ավազանում: Դրանք ներառում են դեսպանատներ Մալթայում, Լյուքսեմբուրգում, Լեսոտոյում, Կոնգոյի Հանրապետությունում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Սուդանում: Ցուցակում ներառվել են նաև հինգ հյուպատոսություններ Ֆրանսիայում, երկուսը՝ Գերմանիայում, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինայում, մեկը՝ Մեծ Բրիտանիայում, մեկը՝ Հարավային Աֆրիկայում և մեկը՝ Հարավային Կորեայում։
Փաստաթղթում առաջարկվում է, որ փակվող դեսպանատների պարտականությունները կատարեն հարևան երկրներում գտնվող ֆորպոստերը։
News.am