Ռուբիոն և Ուիտկոֆը Փարիզում կքննարկեն Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ապրիլի 16-18-ը կայցելեն Փարիզ, որտեղ եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և դեսպան Սթիվ Ուիտկոֆը ապրիլի 16-18-ը կմեկնեն Փարիզ՝ ռուս-ուկրաինական պատերազմը և արյունահեղությունը դադարեցնելու նպատակով նախագահ Թրամփի նախաձեռնության հարցերով եվրոպացի գործընկերների հետ բանակցելու», - ասվում է Բրյուսի հայտարարության մեջ:
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Փարիզում Ռուբիոն և Ուիտկոֆը կքննարկեն նաև տարածաշրջանում ընդհանուր շահերի առաջմղման հնարավորությունները:
Sputnik Արմենիա