2025-04-17 11:41
Լրատվական գործակալություններ
Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Կալիֆորնիայի հայաբնակ Գլենդելի քաղաքապետը կրկին հայ է։ Գլենդելի քաղաքային խորհուրդը քաղաքապետ է ընտրել ամերիկահայ պետական և քաղաքական գործիչ Արա Նաջարյանին։
Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:
Նշենք, որ Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 5-րդ անգամ: Առաջին անգամ նա քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին։
Alpha News