2025-04-17 20:09
Լրատվական գործակալություններ
Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:
News.am