2025-04-18 09:40
Լրատվական գործակալություններ
Լեբեդև․ ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները ներկա կլինեն Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին
ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա՝ ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ես ուրախությամբ և գոհունակությամբ, ինչպես և դուք, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին ներկա կլինեն Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին», - հայտարարել է Լեբեդևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը Հաղթանակի շքերթին սպասում է պետությունների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավարների։
Sputnik Արմենիա