2025-04-18 09:45
Լրատվական գործակալություններ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները հետաքրքրվել են ԱՀ իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը:
News.am