«ՀայաՔվե»․ Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ

«ՀայաՔվե» նախաձեռնությունը գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում (2024թ հոկտեմբեր, Ստամբուլ, և 2025 թ ապրիլ, Անթալիա)։

Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան Հայաստանի իշխանությունը, թեպետ մեր հայրենակիցներին հակառակն են փորձում համոզել։

Եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից արդեն երրորդ անգամ խորհրդարանական և կադրային դիվանագիտության փաստացի ղեկավարներն են մասնակցել, ապա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարությունից անգամ մեկ կցորդ ներկա չի եղել»։

News.am