Ուիտկոֆը կարծում է, որ Ռուսաստանը կարող է կորցնել «որոշ տարածքներ»
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղ բանակցությունների արդյունքում կարող է ստանալ ուկրաինական որոշ տարածքներ, որոնց հավակնում է: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը։
«Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է ստանալ որոշ տարածքներ, բայց ոչ բոլորը»,- գրում է պարբերականը:
Ըստ Ուիտկոֆի՝ «Ուկրաինային, հնարավոր է, ավելի քիչ են մտահոգում ռուսալեզու որոշ շրջաններ»։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «Ուիթկոֆն իր համար որդեգրել է ռուսական կողմի ռազմավարությունը»։
Ուիտկոֆը, ով վերջերս Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ և ավելի ուշ ասել, որ քննարկել է Ուկրաինայի «հինգ տարածքների» հարցը, որոնք Մոսկվան փորձում է անեքսիայի ենթարկել։ Միևնույն ժամանակ, Ուիտկոֆն ասել է, որ Պուտինի հետ հանդիպումից հետո ինքը պատկերացրել է, թե ինչ պայմաններ ունի Մոսկվան մշտական խաղաղության հասնելու համար։
News.am