2025-04-18 15:54
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը նախազգուշացնում է, որ վերջ կդնի Ուկրաինայի խաղաղության ջանքերին, եթե «մի քանի օրվա ընթացքում» առաջընթաց չլինի
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայում պատերազմի ավարտն անհնար է, ուրեմն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իր ջանքերը «մի քանի օրվա» ընթացքում և առաջ շարժվի, հայտնում է CNN-ը։
«Եթե պատերազմն Ուկրաինայում անհնար է դադարեցնել, մենք պետք է առաջ շարժվենք։
Սա մեր պատերազմը չէ: Մենք չենք սկսել այն: Միացյալ Նահանգներն օգնում է Ուկրաինային վերջին երեք տարիներին, և մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի, բայց սա մեր պատերազմը չէ։ Նախագահը (Թրամփը) 87 օր է անցկացրել այս կառավարության ամենաբարձր մակարդակում՝ բազմիցս ջանքեր գործադրելով այս պատերազմը վերջ դնելու համար։ Մենք հիմա հանգում ենք նրան, որ պետք է որոշենք և հասկանանք՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- նշել է պետքարտուղարը:
News.am