Իրանում լայնածավալ զորահանդես է անցկացվել
Իրանի Իսլամական Հանրապետությունն ապրիլի 17-ին նշել է Բանակի օրը լայնածավալ զորահանդեսով, որին մասնակցել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Tasnim-ը։
Զորահանդեսը ցուցադրել է երկրի պաշտպանունակությունը, ներառյալ անօդաչու թռչող սարքերի ակնառու ցուցադրությունը:
Զորահանդեսին մասնակցել են ցամաքային զորքերի, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության զորքերի տարբեր հետևակային և մեքենայացված ստորաբաժանումներ։
Ցուցադրվել են հետախուզական և գրոհային, ներառյալ՝ Arash, Karrar, Amin, Sadeq, Mohajer-6, Ababil-5 և Kaman-12 անօդաչու թռչող սարքեր:
Անօդաչու թռչող սարքի ցուցադրությունից հետո իրանական բանակը ցուցադրել է իր ցամաքային մարտական մեքենաները՝ տանկեր, զրահատեխնիկա, հրետանի և Fath 360 հրթիռային համակարգը։
ՀՕՊ զորքերը ներկայացրել են իրենց ռադիոլոկացիոն, ինչպես նաև հրթիռային համակարգերը, դրանց թվում՝ С-300-ը և այլ զինատեսակներ։
News.am