Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է Ադրբեջանին սահմանակից Գիլան նահանգում զենքի մաքսանենգների ցանցը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ստորաբաժանումը Ադրբեջանին սահմանակից հյուսիսային Գիլան նահանգում ոչնչացրել է զենքի մաքսանենգության ցանցը։

Ըստ Mehr գործակալության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ուժերը ոչնչացրել են զենքի վաճառողների ցանցը, որոնք փորձում էին մաքսանենգ ճանապարհով երկրի հյուսիսում զենք տեղափոխել արևմտյան նահանգներից դեպի Գիլան։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուրբաթ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զենքի վաճառողները ձերբակալվել են երկրի անվտանգությունը խաթարելու փորձի մեղադրանքով:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հետախուզական ուժերը հանցագործներից առգրավել են հրազեն, ատրճանակներ և ռազմամթերք։

News.am