2025-04-19 11:23
Լրատվական գործակալություններ
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի համար, հայտնել է Irna-ն։
Արաղչին շաբաթ վաղ առավոտյան ժամանել է Հռոմ՝ քննարկելու Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դադարեցնելու հարցը:
Իրանական և ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին, հիշեցրել է Mehr-ը։
Արաղչին հայտնել է, որ բանակցություններն անցել են «արդյունավետ, հանգիստ և դրական մթնոլորտում»:
Մեկնաբանելով բանակցությունները՝ ամերիկյան պաշտոնատար անձինք ևս հաստատել են, որ դրանք կառուցողական են եղել։
News.am