2025-04-21 08:04
Լրատվական գործակալություններ
Գարեգին Բ․ Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով և ճգնաժամային նոր իրավիճակներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև: Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի»,- ասաց Գարեգին Բ-ն:
Կաթողիկոսի խոսքով, միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը:
News.am