2025-04-21 13:36
Լրատվական գործակալություններ
Ռաֆայել Լեմկինի և Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունները կհայտնվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վրա
Փաստաբան Ռաֆայել Լեմկինի և փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունները կհայտնվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վրա՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում կոտորվածների պաշտպանության գործում նրանց ունեցած ավանդի։
Բացի այդ, հունիսի 24-ին հուշահամալիրի ետնամասում կհուղարկավորվի «ցեղասպանություն» տերմինի հեղինակ Լեմկինի գերեզմանից վերցված հողը։