Մալխաս Ամոյանի եզրափակիչ գոտեմարտը լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

Սլովակիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանի (77 կգ) եզրափակիչ գոտեմարտը լավագույնն է ճանաչվել երկրագուների շրջանում: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հարցում է անցկացրել, ըստ որի ձայների 37 % առավելությամբ Մալխաս Ամոյանի եզրափակիչ գոտեմարտը լավագույնն է:

«Եվրոպայի առաջնության ամենամեծ պահը. Փարիզի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց հետո իր առաջին մրցմանը Մալխաս Ամոյանը (Հայաստան) հաղթեց երեք աշխարհի մրցանակակիրների և դարձավ Եվրոպայի քառակի անընդմեջ չեմպիոն։ Երկրպագուները Ամոյանի հաղթանակը ճանաչել են մրցաշարի լավագույնը քվեարկության 37%-ով»,- գրել է UWW-ին:

Ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեին և հռչակվեց քառակի չեմպիոն: Մինչև եզրափակիչ Ամոյանը 3 հաղթանակ էր տարել՝ լեհ Մատեուշ Բենրատեկի (9:0), մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի (7:2) և Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի (5:1) նկատմամբ:

News.am