ԱՄՆ-ը կարող է խնդրել Թուրքիային Իրանի հետ կոնֆլիկտում չեզոք մնալ

ԱՄՆ-ը կարող է խնդրել Թուրքիային չմիջամտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանբ Իրանի հետ կոնֆլիկտի դեպքում և չեզոքություն պահպանել, հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե ​​ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, Իրանը կդառնա (Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանի և (Դոնալդ) Թրամփի հանդիպման օրակարգի կետերից մեկը: Էրդողանը, իհարկե, դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը: Նա դա վտանգավոր է համարում տարածաշրջանի համար:

Հրատարակությունը նշում է, որ Թրամփը կարող է մայիսին այցելել Թուրքիա՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։ «Հնարավորություն կա, որ Թրամփը Թուրքիա գա Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելուց հետո, եթե ոչ, ապա նախագահ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված է հունիսին»,- պարզաբանել է թերթը։

News.am