2025-04-22 07:56
Լրատվական գործակալություններ
Վատիկան․ Հռոմի պապը մահացել է կաթվածից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը ուղեղի կաթվածն ու դրա հետևանքներն են: Այս մասին հայտարարել է Վատիկանի առողջապահության և հիգիենայի վարչության ղեկավար Անդրեա Արկանջելին:
«Հաստատում եմ, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո)... մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ի առավոտյան ժամը 7:35-ին Վատիկանի Սուրբ Մարթայի տան իր բնակարանում գլխուղեղի կաթվածից և սրտանոթային համակարգի անդառնալի կոլապսից»,-հայտարարել է Արկանջելին, որի խոսքը մեջբերում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Պապի վիճակը բարդացել է սուր շնչառական անբավարարության նախորդ դրվագով՝ երկկողմանի մուլտիմիկրոբային թոքաբորբով, բազմաթիվ բրոնխոէկտազներով, արյան բարձր ճնշմամբ և II տիպի շաքարախտով։
Պոնտիֆիկոսի մահնարձանագրվել է էլեկտրասրտագրության միջոցով։
Sputnik Արմենիա