Գոռգոռոց, վեճ, հարվածներ՝ Աժ դահլիճում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովի դահլիճում ինչ-որ պահի կրքերը թեժացան, բանը հասավ գոռգոռոցների ու հարվածների:
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև լեզվակռիվ սկսվեց: Ալեն Սիմոնյանն ասաց. «Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք, դաշնակցականներով»:
Երբ տեղից փորձեցին հակադարձել, ԱԺ նախագահն ասաց, որ իրավունք չունեն խոսելու. «Չեք կարող, տեղից անընդհատ խոսում եք: Նստեք, դու էլ նստած մնա, մանկապարտեզ չի, հանգիստ: Դու-ով խոսա, երիտասարդ, լսո՞ւմ ես, ինչ ձև խոսում է, նույն ձև ստանում է պատասխանը: Մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Դահլիճում իրավիճակը լարվեց, իրար սկսեցին հրմշտել ՔՊ-ից Վահե Ղալումյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մյուսները ևս միջամտեցին, շատերը փորձում էին բաժանել «աքլորացած» պատգամավորներին:
Ալեն Սիմոնյանի հրահանգով ուղիղ եթեր անջատվեց և հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
News.am