Գրուշկո․ Մոսկվան անհանգստացած է դեպի Եվրամիություն Երևանի ձգտմամբ
Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երևանի նկրտումներով։ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով, Գրուշկոն դրական է պատասխանել։
«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի են ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ, և մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում»,- նշել է ռուս դիվանագետը։
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին իր մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր առանցքային ոլորտներում։ Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- ավելացրել է նա։
News.am