2025-04-23 09:34
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լոնդոնի Քենոտաֆի հուշահամալիրի մոտ ապրիլի 22-ին հավաքվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը՝ գրառում կատարելով X միկրոբլոգում։
Միջոցառման ընթացքում խորհրդարանականները հանդես են եկել կոչով` ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն։