2025-04-23 09:41
Լրատվական գործակալություններ
Սպիտակ տուն․ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այս շաբաթ կայցելի Ռուսաստան, ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։
«Բանակցությունները շարունակվում են։ Հուսով ենք, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այս շաբաթ ավելի ուշ կմեկնի Ռուսաստան` Վլադիմիր Պուտինի հետ զրույցները շարունակելու համար»,-հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Նախագահական գրադարանի շենքում։ Բանակցությունները տևել են մոտ չորսուկես ժամ։
Sputnik Արմենիա