2025-04-23 12:42
Լրատվական գործակալություններ
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի արտգործնախարարները հետաձգել են հանդիպումը Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի արտգործնախարարները հետաձգել են հանդիպումը Լոնդոնում այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ դրա փոխարեն տեղի կունենան բանակցություններ հինգ երկրների պաշտոնյաների միջև։ Ինչպես տեղեկացրել է հեռուստաալիքը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան դեռևս պետք է մնա Լոնդոնում և, ենթադրաբար, հանդիպի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի հետ։
News.am