2025-04-23 18:09
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստ լինել ավերիչ երկրաշարժի
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել պատրաստ լինել ավերիչ երկրաշարժի։
Ինչպես հայտնում է «Haberturk»-ը, նա նշել է, որ մոտ ապագայում կարող է ուժգին երկրաշարժ տեղի ունենալ։
«Ստամբուլում սպասվող ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ։ Մեր ինստիտուտները, մեր ազգը, բոլորս պետք է պատրաստ լինենք հնարավոր երկրաշարժը նվազագույն զոհերով հաղթահարելուն», - ասել է նա։
Թուրք քաղաքական գործչի խոսքերը հնչել են այսօր Թուրքիայում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի ֆոնին։
Sputnik Արմենիա