Ելիսեյան պալատ․ Եվրոպան պնդում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը

Եվրոպական երկրները կարծում են, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր, որն ուղղված է Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն, պետք է ներառի Եվրոպամետ երկրի «տարածքային ամբողջականությունը», հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի աղբյուրին։

«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և եվրոպական ձգտումները բավական կոշտ պահանջներ են եվրոպացիների համար»,-հայտարարել են Մակրոնի գրասենյակից։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն առաջարկել էր, որ երկու կողմերն էլ պետք է «զիջեն այն տարածքների մի մասը, որոնց ներկա պահին տիրապետում են»։

Վենսը հայտարարել է նաև, որ իր երկիրը «կհեռանա», եթե Ուկրաինան և Ռուսաստանը չհամաձայնվեն խաղաղ համաձայնագրի շուրջ՝ կրկնելով ԱՄՆ պաշտոնյաների ավելի վաղ մեկնաբանությունները, հաղորդում է BBC News-ը:

News.am