Երկրաշարժից հետո Ստամբուլի դպրոցները երկու օրով փակվել են

Ստամբուլում դպրոցները փակ կլինեն հինգշաբթի և ուրբաթ օրերին, ըստ BBC News-ի՝ հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Նա հավելել է, որ քաղաքի դպրոցներում լուրջ միջադեպերի մասին հաղորդումներ չեն գրանցվել, և որ դպրոցների այգիները բաց կլինեն հասարակության անդամների համար՝ որպես անվտանգ տարածքներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 151 մարդ հոսպիտալացվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

News.am