2025-04-24 09:23
Լրատվական գործակալություններ
Մետաքսե Հակոբյան․ Չի կարող խոսվել խաղաղության մասին, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են
«Բոլոր թեզերը, որ առաջ են քաշում Հայաստանի իշխանությունները, կեղծ են, դրանք մեր իրավիճակին չհամապատասխանող թեզեր են։ Չի կարող խաղաղության մասին խոսք լինել, երբ 160 հազար հայ բնավեր է, տնավեր է»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Երբ կխոսվի վերադարձի իրավունքի մասին, գուցե հույս լինի նաև խաղաղության։ Չի կարող խոսվել խաղաղության մասին, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգվում են, ստորացվում են»,–հավելեց պատգամավորը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունն իր քայլերով ամեն օր լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործությունները։
News.am