Լևոն Քոչարյան․ Մեզ մեղադրում են մարդիկ, ում օրակարգում չկա Ցեղասպանության ճանաչման հարցը
«Պարզ փաստերով հերքվում է այդ ամենը. միայն հորս կառավարման ժամանակաշրջանում 15 երկիր ճանաչել է հայոց Ցեղասպանությունը, դա եղել է մեր արտաքին քաղաքականություն թիվ մեկ հարցերից մեկը»։ Այս մասին ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխնելով լրագրողի հարցին այն մասին, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը և նախկին նախագաներին Ցեղասպանության ճանաչման հարցը սակարկման առարկա դարձնելու համար։
«Կարող են շատ բան ասել, և ասում են, ստում են, բայց փաստերն այլ բանի մասին են խոսում, ինչը կարծում եմ՝ ամենից կարևորն է։ Այս ապսուրդը ինչ–որ մի տեղ պիտի վերջանա՞, թե՞ չէ։ Այսինքն մեղադրում են այն մարդիկմ, ովքեր հիմա բացահայտ, պաշտոնապես ասում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության օրակարգում չկա»,–ասաց Լևոն Քոչարյանը։
News.am