Բաքվի դատարանը Էմին Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «Հայաստանի օգտին պետական դավաճանության» համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Էմին Հասիմզադեի քրեական գործով, որը մեղադրվում է «պետական ​​դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ»։

Ըստ ադրբեջանական Report-ի՝ դատավոր Թելման Հուսեյնովի նախագահությամբ տեղի ունեցած նիստում դատարանը Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

«Ըստ գործի նյութերի՝ դատապարտյալը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական ​​անվտանգությանը վնասող տեղեկություններ, սոցիալական ցանցերում հակապետական ​​կոչեր է արել և ազգամիջյան վեճեր հրահրել։ Բացի դրանից, նա մեղադրվում է Շուշի քաղաքից և այլ շրջաններից սոցիալական ցանցերի միջոցով իր հետ կապ հաստատած անձանց ցուցումով լուսանկարներ փոխանցելու մեջ։

Է. Հասիմզադեն Պետական ​​անվտանգության ծառայության կողմից պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ (Պետական դավաճանություն), 281.2-րդ (Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 283.1-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության հրահրում) հոդվածներով»,–գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

News.am