2025-04-24 11:12
Լրատվական գործակալություններ
Ումի՞ց են վախենում, ծաղիկով քաղաքացո՞ւց. Ծիծեռնակաբերդը փակ է քաղաքացիների և լրագրողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկաններն այս պահին փակել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը և քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ վերև: Նշենք, որ այս պահին հուշահամալիրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ:
«Ժողովուրդ ջան, իջեք ներքևում սպասեք, մինչև թույլ կտան»,- հորդորեց ոստիկանության ներկայացուցիչը:
Քաղաքացիները դժգոհ են այս վիճակից, նրանցից մեկը հայտարարեց, որ չի կարող երկու ժամ սպասել, մինչև բացեն ճանապարհը:
Ամոթ է, ումի՞ց եք պահպանում, կանանցից ու ծերերի՞ց, ծաղիկներով եկած մարդկանցի՞ց եք պաշտպանում, որոնք հարգանքի տուրք են ուզում մատուցել սրբադասված զոհերի հիշատակին»:
Նշենք, որ դեպի հուշահամալիր մուտքը փակ է նաև լրագրողների համար:
News.am