Տիգրան Մանսուրյան․ Ո՞նց կընդունես թուրքին, դաժան իրականությունը ներկա է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իմ ընտանիքի, համայն հայության համար այս օրը հիշատակի օր է։ Ծանր օր է։ Ազգային մեծ հիշատակության օր է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
- Հնարավո՞ր է երբևէ մոռանալ 1,5 միլիոն զոհերին, ուրանալ Հայոց ցեղասպանությունը։
- Նախ պետք է շատանանք, և եթե շատանանք, այն ժամանակ ավելի ու ավելի լավ կհիշենք։
- Հնարավո՞ր է թուրքերի հետ բարեկամանալ, համերաշխ ապրել։
- Քանի որ հիմա դիվանագիտական հարաբերությունների ակտիվ շրջան է, ես այս հարցի շուրջ չէի ուզի խորանալ։ Ապրելու հարցեր կան, պետք է բացվելու տեղ ունենանք։ Փակված ենք սահմաններով։ Դժվար է։
- Դուք ինքներդ երբևէ կարո՞ղ եք ընդունել թուրքերին։
- Ոնց կընդունես, դաժան իրականությունը ներկա է, իմ ընտանիքի մեջ մտած է, երկու ծնողներս որբանոցի զավակ։ Ինչպես, ինչպես, ինչ մեղքի համար։
Panorama.am