Թրամփ․ Ռուսաստանը մեծ զիջման գնաց՝ հրաժարվելով ամբողջ Ուկրաինան գրավելուց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը զգալի զիջման է գնացել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններում՝ հրաժարվելով «տիրանալ ամբողջ երկրին», հայտնում է CNN-ը։
Լրագրողի հարցին, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը խաղաղ բանակցություններում, Թրամփը պատասխանել է. «Դադարեցնել պատերազմը»:
«Բավականին մեծ զիջում է ամբողջ երկրին տիրելը դադարեցնելը»,- հավելել է Թրամփը Օվալաձև կաբինետում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպման ժամանակ:
Շաբաթվա սկզբին Թրամփը նշել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձգձգում է բանակցությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայի նախագահը հաղթաթուղթ չունի:
Դժգոհելով Կիևին ռուսական գիշերային ավիահարվածների կապակցությամբ՝ Թրամփն այսօր հայտարարել է, որ շարունակում է հավատալ, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահները խաղաղություն են ցանկանում։
News.am