2025-04-25 18:44
Լրատվական գործակալություններ
ԵԽ պատգամավորը հույս ունի, որ Կայա Կալասի այցը Բաքու կօգտագործվի հայ գերիներին ազատ արձակելու համար
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը քննադատություն է հնչեցրել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Բաքու կատարած այցի առնչությամբ, սակայն հույս հայտնել, որ այդ այցը կօգտագործվի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Լեքսմանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։