2025-04-25 19:43
Լրատվական գործակալություններ
Հայաստանում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել
Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` նա ականի վրա է պայթել։
Մանրամասները դեռ հայտնի չեն։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հաստատեցին, որ սահմանապահ է մահացել` չհստակեցնելով պատճառը։ ՔԿ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։