2025-04-26 08:35
Լրատվական գործակալություններ
Սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք
Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
News.am