2025-04-26 12:05
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալասին. իսկ ի՞նչ կասեք 23 հայ բանտարկյալների մասին ադրբեջանական բանտերում
Ֆրանսիացի պատգամավոր Կոնստանս լը Գրիպը Х սոցցանցում կոշտ մեկնաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի գրառումը, որը Ադրբեջանն անվանել է «կարևոր գործընկեր տարածաշրջանում»։
«Իսկ ի՞նչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտում, տիկին բարձր ներկայացուցիչ, քննարկե՞լ եք նրանց գործը ձեր գործընկերների հետ։ Եվրամիությունը պետք է քաջություն ունենա բարձրաձայն խոսելու ազատության և ժողովրդավարության մասին՝ ի դեմս ավտորիտար ռեժիմների»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։
News.am