Կրեմլը մերժել է 30-օրյա հրադադարի մասին Զելենսկու առաջարկը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարին, որն առաջարկել է Կիևը, քանի դեռ բոլոր «նյուանսները» չեն կարգավորվել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե մենք խոսում ենք նման երկարաժամկետ զինադադարի մասին, ապա այստեղ կարևոր են այն նրբությունները, որոնց մասին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Կրեմլում: Սա նույնպես կարևոր է, բայց առանց այդ հարցերի պատասխանների դժվար է հասնել նման երկարաժամկետ զինադադարի»,- երեքշաբթի հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նախօրեին Մոսկվան հայտնել էր, որ «մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի զրո ժամից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի կեսգիշեր»՝ ի պատիվ սովետա-գերմանական պատերազմում հաղթանակի 80-ամյակի, ռուսական բանակը միակողմանիորեն կդադարեցնի կրակը, բայց կվերապահի «համարժեք պատասխանի» իրավունքը, եթե հրադադարը խախտվի Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից:

Պեսկովն այս հայտարարությունը որակել է որպես Պուտինի «բարի կամքի դրսևորում», որն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության առանց «նախապայմանների»:

News.am