2025-04-30 12:57
Լրատվական գործակալություններ
«Դու լավ տղա չես». Նոր Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց Արթուր Չախոյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր Նորքի թաղապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է եղել ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման հարցով ցանկանում էր հանդիպել թաղապետին։
Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին: Թաղապետարանի աշխտակիցը Չախոյանին ասաց, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց և պետք է պատասխան տա դրա համար. «Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամեռայի: Դու լավ տղա չես»,-ասաց նա: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: Այնուհետև ծեծկռտուք սկսվեց, որին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վերջինս ծեծի ենթարկեց Չախոյանին:
News.am