ԵԱՏՄ արտաքին պարտքը կրճատվել է 26 միլիարդ դոլարով. ԵՏՀ զեկույց
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արտաքին պարտքը 2025 թվականին նվազել է 4.9%-ով կամ 26 միլիարդ դոլարով։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) զեկույցում։
Ըստ զեկույցի` Բելառուսի արտաքին պարտքը նվազել է 4.4%-ով, իսկ Ռուսաստանինը` 8.8%-ով։ Մյուս անդամ պետություններում արտաքին պարտքն աճել է` Հայաստանում՝ 4.7%-ով, Ղազախստանում՝ 0.7%-ով, Ղրղզստանում՝ 12.8%-ով։
Բելառուսի արտաքին պարտքի կառուցվածքում ամենամեծ նվազումը գրանցվել է բանկային ոլորտում (22.8%-ով), իսկ Ռուսաստանում՝ միջընկերությունների վարկավորման ոլորտում (30.4%-ով):
Հայաստանում և Ղազախստանում պարտքի ամենամեծ աճը գրանցվել է բանկային հատվածում (համապատասխանաբար՝ 16.7%-ով և 17.2%-ով)։
Արտաքին պարտքի կառուցվածքը տարբեր է ԵԱՏՄ անդամ երկրներում։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում գերակշռել է պետական կառավարման մարմինների պարտքը, Ղազախստանում՝ ուղիղ ներդրումների (միջընկերությունների վարկավորման) պարտքը, Ռուսաստանում՝ այլ հատվածների պարտքը։
Sputnik Արմենիա